Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու Վրաստանի և ԵՄ-ի ասոցացման խորհրդի նիստին։ Ակնկալվում է, որ կողմերը քննարկեն վիզային ռեժիմի դյուրացման հարցը՝ գրում է Независимая газета-ն: Հնարավոր է Ղարիբաշվիլին Բրյուսելում հայտարարի Մերձավոր Արևելքից փախստականներ ընդունելու պատրաստակամության մասին: Նման հայտարարություններ արդեն հնչել են Թբիլիսիում: Բրյուսելում Իրակլի Ղարիբաշվիլին կհանդիպի ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանի հետ: Սակայն գլխավորը Վրաստանի ասոցացման նիստն է: Վրաստանի իշխանությունների տարբեր գործողություններն ուղղված են Արևմուտքին համոզելուն, որ իրենք նույն քաղաքակրթության արժեքների կրողն են: Մերձավոր Արևելքից փախստականներ ընդունելու պատրաստակամությունը նույն շարքից է, չնայած Աբխազիայից և Հարավային Օսիայից բռնի տեղահանվածների հարցն ամբողջությամբ լուծված չէ։ Նույն շարքից է նաև Իրաքում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հատուկ գործողություններին վրացական ստորաբաժանումների ակտիվ մասնակցությունը, որն ուղեկցվում է զոհերի այնպիսի թվով, որ Վրաստանի բնակչության հաշվարկով այն հայտնվել է առաջին տեղում՝ կոալիցիոն ուժերի թվում։ Սակայն ինտեգրման հարցերում Վրաստանը միայն խոստումներ է ստանում, որ ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն երբևէ կընդունեն իրենց, գրում է Независимая газета-ն։