ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

3 Մերկել մեկ տեղում

3 Մերկել մեկ տեղում
17.11.2015 | 12:34

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի արձանները, որ պատրաստվել են տարբեր ժամանակներում, այժմ հավաքվել են Բեռլինի Մադամ Տյուսոյի թանգարանում:
Մերկելի` իշխանությունում գտնվելու 10-ամյակի առթիվ թանգարանը մեկտեղել է բոլոր արձանները և ներկայացրել այցելուներին «երեք» կանցլեր:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ