«ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի մասնակցությունը Սիրիայում քաղաքական կարգավորման բանակցություններին։ Ռուսաստանը կարող է կառուցողական դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պաշտպանության նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի հանդիպմանը։ նա։ «Ռուսաստանի գործողությունների զգալի մասն անցկացվում է ԴԱԻՇ-ի կողմից չվերահսկվող շրջաններում։ ՆԱՏՕ-ն ողջունում է Ռուսաստանի մասնակցությունը քաղաքական կարգավորման նորացված ջանքերին և հույս ունի, որ կուղղվեն ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, ոչ թե Ասադին աջակցմանը»,- ասել է նա։