ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իշխանափոխություն՝ մի քանի շաբաթից

Իշխանափոխություն՝ մի քանի շաբաթից
17.11.2015 | 21:02

Սիրիայում քաղաքական անցումը հնարավոր է մի քանի շաբաթից՝ ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 17-ին Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումից հետո՝ փոխանցում է AFP-ն։ «Սիրիայում իշխանափոխությունը տեսականորեն հնարավոր է մի քանի շաբաթից,- ասել է նա։- Մենք կշարունակենք ձգտել: Խոսքը ոչ թե ամիսների, այլ, ինչպես մենք հուսով ենք, շաբաթների մասին է»։

Դիտվել է՝ 559

Մեկնաբանություններ