Փարիզի «Բատակլան» համերգասրահում նոյեմբերի 13-ի ահաբեկչության ընթացքում անհետացած 17-ամյա հայուհի Լոլա ՈՒզունյանի մահվան փաստը հաստատել են ծնողները: Լոլան «Բատակլան» ռոք համերգի էր գնացել հոր՝ Էրիկ ՈՒզունյանի հետ: Սկզբում հայտնի դարձավ ահաբեկչությունից հետո ազգությամբ հայ հոր և դստեր անհետացման մասին: Հաջորդ օրը հայրը վերադարձել էր, իսկ խառնաշփոթի ընթացքում կորցրած դստեր մասին 3 օր տեղեկություն չկար: