ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն իրագործում են իսլամաֆոբիայի սցենարը

ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն իրագործում են իսլամաֆոբիայի սցենարը
18.11.2015 | 12:54

ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն իրագործում են իսլամաֆոբիայի սցենարը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ ելույթ ունենալով Իրանի Մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի ժողովում. «ԴԱԻՇ-ի ահաբեկիչները աշխարհում հրահրում են իսլամաֆոբիայի ալիք և փորձում են պնդել, որ իրենք ներկայացնում են իսլամը: Եվ սա այն դեպքում, երբ իսլամի ազնվաբարո կրոնը դեմ է ահաբեկչական հարձակումներին»,- ասել է նա: Նախագահը կրկին դատապարտել է վերջերս Լիբանանում և Փարիզում, ռուսական ինքնաթիռում ահաբեկչությունները՝ հիշեցնելով, որ զոհ են դարձել խաղաղ քաղաքացիներ, նաև՝ երեխաներ ու կանայք: «Իրանը՝ որպես երկիր, որն ինքն էլ է ահաբեկչության զոհ, դատապարտում է ահաբեկչությունները, անմեղ մարդկանց զանգվածային սպանությունները և վճռականորեն կհակազդի այդ ահաբեկչական գործողություններին»,- ավելացրել է Ռուհանին:

Դիտվել է՝ 452

Մեկնաբանություններ