ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին համեմատել է Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրատան վրա հունվարին կատարված հարձակումները նոյեմբերի 13-ին Փարիզի ահաբեկչությունների հետ՝ հայտնում է CBS-ը։ Նրա խոսքով՝ եթե առաջին դեպքում ահաբեկիչների գործողություններում եղել է ինչ-որ հանցավոր տրամաբանություն՝ արմատականները կարող էին վիրավորված լինել այս կամ այն պատճառով, ներկա հարձակումները միանգամայն քաոսային են։