ԱՄՆ-ը Թուրքիայի հետ համատեղ գործողություն է սկսում Սիրիայի հյուսիսային սահմանը վերահսկողության տակ վերցնելու համար՝ հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին։ «Սիրիայի հյուսիսային սահմանի 75 տոկոսը վերահսկողության տակ է վերցվել։ Մենք Թուրքիայի հետ գործողություն ենք սկսում մնացած 98 կմ-ը մեր վերահսկողության տակ վերցնելու համար»,- ասել է Քերին։ Զանգվածային օդային գործողություն սկսելու նպատակով ԱՄՆ-ը Թուրքիայի հարավում՝ Ինջիրլիք բազայում, ուժեղացնում է կոալիցիայի ավիախումբը։ Գործողության նպատակը հյուսիս-արևմուտքում ԻՊ-ից սիրիական Ջարաբուլուս, Ազազ և Մարի քաղաքներն ազատելն է։