ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանն ու Ֆրանսիան կհամատեղեն ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում

Ռուսաստանն ու Ֆրանսիան կհամատեղեն ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում
18.11.2015 | 17:34

Կրեմլի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ֆրանսուա Օլանդը Մոսկվա կժամանի նոյեմբերի 26-ին։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են կոորդինացնել ջանքերը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Երկու պետությունների ղեկավարները ահաբեկչության դեմ պայքարը քննարկել են հեռախոսով։ Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանումից և Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Ռուսաստանն ու Ֆրանսիան մտադիր են համագործակցել և միասին պայքարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։ Երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրուցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։ Երեկ ՌԴ նախագահը ուժային կառույցների ղեկավարներին հանձնարարել է ֆրանսիական կողմի հետ մշակել ահաբեկիչների դեմ պայքարի միասնական պլան։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել և քննարկել ահաբեկիչների դեմ պայքարը ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների հետ։

Դիտվել է՝ 427

Մեկնաբանություններ