ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիան դեռ չի կարող պայքարել ահաբեկչության դեմ

Ֆրանսիան դեռ չի կարող պայքարել ահաբեկչության դեմ
18.11.2015 | 17:45

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ Ֆրանսիան չի կարող պայքարել ահաբեկչության դեմ, քանի դեռ Կատարի և Սաուդյան Արաբիայի դաշնակիցն է: Մինչ այդ ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում Ասադը հայտարարել էր, որ Ֆրանսիայի հետ հետախուզական տվյալներ կփոխանակի, երբ Փարիզը փոխի քաղաքականությունը տարածաշրջանում։

Դիտվել է՝ 529

Մեկնաբանություններ