Հավանական եմ համարում, որ նախագահներ Սարգսյանի և Ալիևի հանդիպումը կլինի դեկտեմբերի սկզբին՝ ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք բանակցային պրոցեսի կողմնակից ենք և կարծում ենք, որ խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի ձևաչափում, հայտնի երեք սկզբունքների վրա, իսկ թե երբ, որտեղ, նախագահի աշխատակազմը օրենքով սահմանված կարգով կտեղեկացնի»,- ասաց նա: