Lufthansa ավիաընկերության ինքնաթիռը, որը Ֆրանկֆուրտից Տալլին էր թռչում, չորեքշաբթի օրը Բեռլինում վթարային վայրէջք է կատարել շարժվող ճակատային պատուհանի պատճառով: Ինքնաթիռում եղել է Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսը՝ էստոնական հեռուստատեսությանը հայտնել է նախագահի խորհրդական Տոոմաս Սիլդամը: «Ինքնաթիռը տեխնիկական պատճառներով Բեռլինում վթարային վայրէջք է կատարել: ՈՒղևորների, այդ թվում նաև նախագահ Իլվեսի հետ, ամեն ինչ կարգին է: Այժմ մենք սպասում ենք` ինչ լուծում կառաջարկի Lufthansa-ն, չվերթը շարունակելու համար: Հավանական է` փոխարինող ինքնաթիռ կլինի»,- ասել է Սիլդամը: