Նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր կարծիքը հրապարակային կհայտնի մինչև դեկտեմբերի 6-ը՝ նոյեմբերի 18-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Շատ էին հարցերը, թե հանրապետության նախագահը մասնակցելո՞ւ է քարոզարշավին, կամ իր կարծիքը հայտնելո՞ւ է: Ես պաշտոնապես ասում եմ՝ նախագահ Սերժ Սարգսյանը մինչև դեկտեմբերի 6-ը հրապարակային իր կարծիքը կներկայացնի: Դա կլինի կամ հեռուստատեսային հարցազրույցի, կամ հայտարարության ձևով»,- ասաց Շարմազանովը: