ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սպիտակ տան և Կրեմլի միջև անհամաձայնություն կա Ասադի ճակատագրի հարցում

Սպիտակ տան և Կրեմլի միջև անհամաձայնություն կա Ասադի ճակատագրի հարցում
19.11.2015 | 20:37

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բարձր է գնահատում Ռուսաստանի ներգրավվածությունը սիրիական ճգնաժամին վերջ դնելու բանակցություններում: Մանիլայում մամլո ասուլիսի ժամանակ Օբաման նշել է, որ, այդուհանդերձ, Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ճակատագրի հարցում դեռևս անհամաձայնություններ կան Սպիտակ տան և Կրեմլի միջև:

Դիտվել է՝ 388

Մեկնաբանություններ