ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են

Ֆրանսիայում հակաահաբեկչական գործողությունները շարունակվում են
19.11.2015 | 20:40

Ֆրանսիայի ոստիկանությունը պարզում է Սեն Դենի արվարձանում ուժայինների հատուկ գործողության ժամանակ սպանված տղամարդու և ինքնասպան կին ահաբեկչի ինքնությունը: Ոստիկանության տվյալներով՝ 8 մարդ ձերբակալվել է ահաբեկչության կասկածանքով: Նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սեն Դենիում օպերատիվ գործողությունները հիմնավորում են ահաբեկչության դեմ Ֆրանսիայի պատերազմը: Նա զգուշացրել է ահաբեկիչների հնարավոր այլ գործողությունների մասին՝ շեշտելով, որ չպետք է թույլատրել այլատյացության, հակասեմիտիզմի, հակամահմեդականության որևէ դրսևորում:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ