ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ՀՀ շրջանակային համաձայնագրի առևտրի մասը կլինի ավելի թույլ

ԵՄ-ՀՀ շրջանակային համաձայնագրի առևտրի մասը կլինի ավելի թույլ
19.11.2015 | 20:48

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին մամուլի ասուլիսում ներկայացնելով «Եվրոպական հարևանության քաղաքականության» վերանայման փաստաթուղթը՝ ասաց, որ Հայաստանը հիմա երկու զուգահեռ գործընթացների մաս է կազմում՝ մի գործընթացը բանակցություններն են ԵՄ-ի հետ նոր շրջանակային պայմանագիր ստորագրելու համար, երկրորդ գործընթացը նոր հարևանության քաղաքականության առաջնահերթությունների և անհրաժեշտությունների քննարկումներն են: «Կարծում եմ՝ սկզբից պետք է իրականացնել նոր հարևանության քաղաքականության շրջանակային պայմանագիրը: Բոլոր նշանները կան, որ այդ շրջանակային պայմանագիրը կստորագրվի դեկտեմբերի սկզբին, Բրյուսելում։ «Մենք ակնկալում ենք, որ նոր շրջանակային պայմանագրի բոլոր դրույթները կհստակեցվեն մինչև մյուս տարվա կեսը և կսկսենք քննարկել մնացած ծրագրերը: Փաստորեն՝ մենք երկու կտորի հետ գործ ունենք՝ մեկը իրավականն է, մյուսը՝ քաղաքական, և կարծում ենք, որ դրանք զուգահեռ կգնան»,- ավելացրեց նա: Դեսպանը նշեց, որ բավական ուժեղ ազդանշաններ են ստացել Հայաստանի ղեկավարությունից, և բոլոր հարցերը, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ժողովրդավարությանը, արդարադատությանը, ներքին գործերին, կպահպանվեն, ինչպես եղել են ասոցացման պայմանագրում: «Դրա համար էլ կարծում ենք, որ շրջանակային պայմանագրի այս հատվածը կլինի բավական ուժեղ: Ակնհայտ է, որ այն մասը, որը վերաբերում էր առևտրին, շատ ավելի թույլ կլինի, քան նախորդ պայմանագիրը»,- ասաց նա: ԵՄ դեսպանը նշեց, որ պետք է հստակեցնեն ներդրումների տրամադրման և ծառայությունների իրականացման մասը: Դեսպանի խոսքով՝ շրջանակային համաձայնագիրը ներառում է նոր տարրեր՝ օրինակ համագործակցություն անվտանգության ոլորտում: «Անվտանգության կոմպոնենտը նախկինում այդքան ուժեղ արտահայտված չէր պայմանագրում և սա ուժեղացվել է գործընկերների խնդրանքով»,- ասաց նա և Հայաստանին կոչ արեց չվախենալ ցույց տալ, որ՝ «դուք եվրոպացի եք»:

Դիտվել է՝ 417

Մեկնաբանություններ