Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր է համոզել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ակտիվացնել պայքարը ԻՊ-ի դեմ՝ հաղորդում է The Guardian-ը: Օլանդը Վաշինգտոնում փորձելու է բացատրել Օբամային ճգնաժամի սրությունը: «Ահաբեկչությունները Փարիզում և միգրացիոն ճգնաժամը ցույց են տալիս, որ մենք ժամանակ չունենք, արագ պետք է միջոցներ ձեռնարկենք»՝ ասել է թերթի աղբյուրը: Ֆրանսիայի նախագահը կփորձի Օբամային համոզել հրաժարվել ԻՊ-ի աստիճանական թուլացման մարտավարությունից և անհապաղ միջոցներ ձեռնարկել ընդդեմ ահաբեկչության: Այդ նպատակով Ֆրանսիայի նախագահը նախ կլինի Վաշինգտոնում, ապա կհանդիպի ՌԴ նախագահի հետ: Օլանդը մտադիր է ռազմավարության փոփոխություն ստանալ համաշխարհային բոլոր ղեկավարներից: ԵՄ-ն աջակցում է ահաբեկիչների հավաքագրման ու ֆինանսավորման վերացմանն ուղղված բոլոր քայլերին, սակայն դեմ է ԻՊ-ի դեմ պայքարի համար ցամաքային զորքեր ուղարկելուն: Նոյեմբերի 18-ին Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի մասնակցությամբ պետք է ստեղծվի մեծ կոալիցիա, որը «վճռական հարված» կհասցնի ԻՊ-ին: Նոյեմբերի 17-ին Պուտինն ու Օլանդը պայմանավորվել են համակարգել երկու երկրների ռազմական գերատեսչությունների ու հատուկ ծառայությունների գործողությունները Սիրիայում օդային հարձակումների ժամանակ: Նրանք կհանդիպեն նոյեմբերի 26-ին Մոսկվայում: Ելիսեյան պալատը հաղորդել է, որ Պուտինի հետ հանդիպումից առաջ՝ նոյեմբերի 24-ին Օլանդը կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: