Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ի զինյալները մշակել են ահաբեկչական հարձակումների ծրագիր նոյեմբերի 15-16-ին Անթալիայում, G20-ի գագաթնաժողովի ժամանակ՝ հայտնել է Անկարայի գլխավոր դատախազությունը։ Ահաբեկիչները ակցիաներ էին ծրագրել Թուրքիայի 18 նահանգներում, այդ թվում՝ Անթալիայում։ G20-ի գագաթնաժողովի ժամանակ հյուրանոցներում, զբոսաշրջային շրջաններում ու գիշերային ակումբներում ահաբեկչություններ իրականացնելու համար պատրաստվել են մահապարտներ։ Թուրքիայի իշխանությունների տվյալներով՝ ԴԱԻՇ-ը փնտրել է տեղաբնակների, որոնք քաջածանոթ են այն քաղաքներում տիրող իրավիճակին, որոնցում նրանք ծրագրել են ահաբեկչություններ։