ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի Ֆիլիպիններում ընթացող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովում հայտարարել է, որ ԴԱԻՇ-ին հնարավոր չէ ոչնչացնել առանց Սիրիայում իրավիճակի քաղաքական կարգավորման, որը կարող է որոշ ժամանակ տևել՝ հայտնում է Reuters-ը: Օբամայի խոսքով՝ այդ խնդրի լուծումն անհնար է, եթե Սիրիայում իշխանության մնա Բաշար Ասադը: