ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Համանախագահների հանդիպումները Նյու Յորքում և Վաշինգտոնում

Համանախագահների հանդիպումները Նյու Յորքում և Վաշինգտոնում
20.11.2015 | 16:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպումներ են ունեցել Նյու Յորքում և Վաշինգտոնում՝ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀՄ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գերազանց հանդիպում ունեցան Նյու Յորքում և Վաշինգտոնում։ Մենք, որպես միջնորդներ, միասնական ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,- գրել է ՈՒոռլիքը։ Երեկ նա Թվիթերի իր էջում ողջունել էր Ադրբեջանի՝ հայ զինվորին վերադարձնելու մարդասիրական ժեստը։

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ