ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հայաստանը պետք է քարտեզի վրա հայտնի դառնա որպես համաշխարհային դասի զբոսաշրջային երկիր

Հայաստանը պետք է քարտեզի վրա հայտնի դառնա որպես համաշխարհային դասի զբոսաշրջային երկիր
20.11.2015 | 16:39

ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության և Սմիթսոնյան ինստիտուտի համագործակցության շրջանակներում նորարարական ծրագիր է սկսվել՝ խթանելու ազգային մշակույթի պահպանումը՝ երկրում մշակութային զբոսաշրջության զարգացման միջոցով: Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: ««Իմ Հայաստան» ծրագրի նպատակը և խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը քարտեզի վրա հայտնի դառնա որպես համաշխարհային դասի զբոսավայր»,- ասաց նա և նկատեց, որ Հայաստանը հարուստ ժառանգություն ունի և շատ հյուրընկալ երկիր է: Ծրագիրը քառամյա է, արժեքն է 5 միլիոն դոլար: Հայաստանի գոյություն ունեցող պատմական մշակութային հուշարձանները կհամադրվեն ամերիկյան փորձի հետ, որ ձևավորեն հետաքրքիր փաթեթ՝ գրավիչ զբոսաշրջիկների համար: Դեսպանը նաև նկատեց, որ տնտեսությանն էլ ծրագիրը կարող է օգուտ բերել: «Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մեծ մասը հակված է մնալ մայրաքաղաքում և մեկ օրով այցելել հարակից վայրեր, այս ծրագրի նպատակն է, որ զբոսաշրջիկի հետ կապված տնտեսական օգուտները տարածվեն երկրով մեկ»,- ասաց նա և անհրաժեշտ համարեց զբոսավայրեր ձևավորել Երևանից դուրս: «Որքան ուրախ և ոգևորված եմ ես այսօր «Իմ Հայաստան» ծրագրով, անհավատալի հնարավորություն է սա»,- հավելեց ԱՄՆ դեսպանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ դեսպանի խոսքն այնքան համոզիչ էր, որ եթե ինքը լիներ արտասահմանցի, ցանկություն կունենար այցելել Հայաստան։
Վարչապետն ասաց, որ ՀՀ զբոսաշրջության ոլորտը առավել դինամիկ զարգացող ճյուղերից է և ներկայացրեց վերջին տարիների վիճակագրությունը: «Կարծում եմ, որ պետք է արվի առավելագույնը՝ ռեսուրսը օգտագործելու համար»,-ասաց նա և նշեց, որ Հայաստանի մշակութային ժառանգության դերն անփոխարինելի է:
Վարչապետը կարևորեց ԱՄՆ-ի, Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը և ասաց, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը: Մշակույթի պահպանման ասպարեզում Սմիթսոնյան ինստիտուտն աշխարհի տարբեր անկյուններում համայնքների հետ աշխատելու երկար տարիների փորձ ունի: Վերապատրաստման դասընթացների, ծրագրերի մշակման, համայնքների ներգրավման, փաստագրման և այլ միջոցներով Սմիթսոնյան կուրատորները և ծրագրի անձնակազմը կաշխատեն հայաստանյան գործընկերների հետ՝ մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակով նոր ռազմավարություններ մշակելու համար: Ծրագիրը կսատարի Հայաստանի ազգային արվեստը, արհեստներն ու երաժշտությունը, կնպաստի գյուղական համայնքների զարգացմանը, կբարձրացնի Հայաստանի մասին իրազեկությունը միջազգային շուկաներում, կօգնի պաշտպանել և զարգացնել Հայաստանի բնական և մշակութային ժառանգությունը:

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ