Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Անկարայում ՌԴ դեսպանին և դժգոհություն հայտնել Սիրիայի հյուսիսում թուրքմենական գյուղը պարբերաբար ռուսական ռազմական օդուժից հրթիռակոծելու կապակցությամբ՝ «Սաբահ»-ի փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Նա զգուշացրել է, որ նման դեպքերի կրկնությունը կստանա պատասխան։ Հնարավոր «լուրջ հետևանքների» մասին է զգուշացրել նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ: