ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ, նրանք քննարկել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայիններին դուրս մղելու հավաքական անհրաժեշտությունը: «Գլխավոր ուշադրությունը դարձվել է հավաքական մոբիլիզացմամբ ԴԱԻՇ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին հետ մղելու անհրաժեշտությանը` զուգահեռաբար Սիրիայի կառավարության և ընդդիմության լայն ոլորտը ներկայացնող պատվիրակների հետ բանակցություններ սկսելու ջանքերը»,- ասվում է հաղորդագրությունում: Քննարկվել են միջազգային օրակարգի և երկկողմանի հարաբերությունների վերաբերյալ այլ հարցեր: