ՈՒկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից՝ կոռուպցիոն սկանդալի պատճառով: «Առավոտյան իրերս հավաքել եմ, դրոշն իջեցված է, ես հեռանում եմ: Եթե ինչ-որ կասկածներ ունեն` թող գան ստուգեն»,- հայտարարել է դեսպանը:
ՈՒկրաինական СorruptUA պարբերականը պարզել է, որ առանձնատունը ձևակերպված է Մարինա Ժուրավլյովայի անունով, որ ՈՒկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի դաշնակից, մարկետինգային ծառայությունների սխեմաների քրեական գործով որպես կասկածյալ անցնող Վիկտոր Սիվեցի կինն է: ՈՒկրաինական լրատվամիջոցի պնդմամբ` իր առանձնատունը հանձնելով Հայաստանի դեսպանին` դեռևս ուկրաինական իրավապահների ուշադրության կենտրոնում գտնվով Սիվեցը պաշտպանվում է իրավապահների խուզարկությունից: