ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրան-Ադրբեջան-Ռուսաստան՝ միասնական էներգահամակա՞րգ

Իրան-Ադրբեջան-Ռուսաստան՝ միասնական էներգահամակա՞րգ
21.11.2015 | 19:06

Իրանի և ՌԴ միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը առաջարկել է միավորել Իրանի, Ադրբեջանի և Ռուսաստանի էներգահամակարգերը, նաև գազային հանգույցները: Համաձայնագիր կողմերը ստորագրել են դեռևս 2004-ին, ստեղծվել է հանձնաժողով, բայց ինչպես գրում է «Ռոսբալտը»՝ գործն առաջ չէր գնացել: Ռուսաստանն առաջարկում է վերսկսել գործընթացը: Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստում ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է. «Նպատակահարմար ենք գտնում վերսկսել էներգահամակարգերի միավորման գծով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը էներգահամակարգերը միացնելու գծով տեխնիկատնտեսական հետազոտություններ անցկացնելու համար»: Ադրբեջանն արդեն հայտարարել է իր հետաքրքրվածությունը և տեխնիկական իրականացման պատրաստվածությունը: Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարար Նաթիգ Աբբասովն ասել է. «Ադրբեջանում կա էլեկտրաէներգիան ընդունելու և փոխանցելու անհրաժեշտ ենթակառուցվածքը»:
«Ռոսբալտը» գրում է, որ Ադրբեջանը, ինչպես նախագծի գծով նրա գործընկերները կարող են ոչ միայն փոխանակվել էլեկտրաէներգիայով (քննարկվում է նաև գազային հանգույց), այլև կատարել տարանցիկ միջանցքի գործառույթներ: Դա նվազեցնում է երեք ածխաջրածնային պետությունների կախվածությունը նավթագազային ճյուղից, որոնք այժմ լավ ժամանակներ չեն ապրում գների անկման պատճառով: Գործակալությունը հիշեցնում է Ալեքսանդր Նովակի խոսքը, որ ռուսաստանյան ընկերությունները մասնակցություն են ունենալու Իրանում էներգահզորությունների շինարարության մեջ. խոսքը լրացուցիչ 5 հազար մեգավատ էլեկտրաէներգիա արտադրելու մասին է: Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը այժմ ձգտում են ապահովել տարածաշրջանի էներգետիկական անվտանգությունը, և այդ գործում միայնակ գործել հնարավոր չէ: Բայց էներգետիկական նախագծերը հաճախ իրենց հետևից տանում են ոչ միայն նեղ տնտեսական և սահմանակից քաղաքական նախագծեր, որոնք ավելի արդիական են դարձել կապված Մերձավոր Արևելքում իրադարձությունների հետ: Այդ համատեքստում պատահական չի երևում Սիրիայում հակաահաբեկչական կոալիցիայում Ռուսաստանի և Իրանի մասնակցությունը և Ադրբեջանի կողմից իր օդային տարածության տրամադրումը ռուսաստանյան ռազմական տեխնիկան սիրիական տարածք փոխադրելու համար, նշում է ռուսաստանյան գործակալությունը:
«Եվ դրանով որոշակի օրինաչափություն կա, քանի որ Ռուսաստանն ու Ադրբեջանը գործնականում միասնական սոցիալական տարածք են: Բավական է ասել, որ ադրբեջանական սփյուռքը գրեթե ամենամեծն է Ռուսաստանում, և ադրբեջանական բիզնեսը շատ բարձր դիրք է զբաղեցնում ՌԴ-ում, ինչպես և ռուսաստանյանն Ադրբեջանում: Ադրբեջանն այժմ ավելի շատ քաղաքական-տնտեսական ըմբռնում է գտնում Ռուսաստանում և Իրանում, քան Արևմուտքում, որը բավականին օտար է նրա մենթալիտետին և «դեմոկրատական» ճնշմանը: Այդ պատճառով, ռուս-ադրբեջանական համատեղ նախագծերից հետո մենք կարող ենք վկա դառնալ եվրասիական քաղաքական-տնտեսական տարածություն Ադրբեջանի փաստացի և համապարփակ ինտեգրմանը»,-ամփոփել է «Ռոսբալտը»:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ