ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ջոն Քերին կայցելի ԱՄԷ, Իսրայել և Պաղեստին

Ջոն Քերին կայցելի ԱՄԷ, Իսրայել և Պաղեստին
22.11.2015 | 14:35

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին նոյեմբերի 22-24-ին կայցելի ԱՄԷ, Իսրայել և Պաղեստին: Հանդիպումների ժամանակ քննարկվելու է Սիրիայի թեման և իսրայելցիների ու պաղեստինցիների միջև բռնության դադարեցումը՝ հայտնել են պետդեպարտամենտից: Աբու Դաբիում պետքարտուղար Քերին կհանդիպի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկկողմ ու տարածաշրջանային քաղաքականությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր՝ կենտրոնանալով Սիրիայի վրա: Թել Ավիվում, Երուսաղեմում և Ռամալայում պետքարտուղարը կքննարկի տարածաշրջանային անվտանգության հարցերը՝ ներառյալ Սիրիան և ԻՊ-ը: Կքննարկվի նաև Իսրայելում, Երուսաղեմում և Արևմտյան ափին բռնության դադարեցումը:

Դիտվել է՝ 576

Մեկնաբանություններ