Ադրբեջանական լրատվամիջոցները գրել են, որ Իլհամ Ալիևը նոյեմբերի 30-ին մեկնելու է Փարիզ, որտեղ կայանալու է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ՄԱԿ համաժողովը: Համաժողովին ներկա են լինելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, եվրոպական և ասիական պետությունների այլ ղեկավարներ: