Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 21-ին կայացած «Մանկական Եվրատեսիլ-2015»-ին մեր երկիրը ներկայացնում էր Միքայել Վարոսյանը` «Love» երգով: Նա ստացել է 176 միավոր. առավելագույն միավորներ ստացել է Վրաստանից, Նիդերլանդներից, Ռուսաստանից, Բելառուսից: Հայաստանն իր առավելագույն միավորը տվել է Մալթային:
Հայաստանյան ներկայացուցիչը գրավել է 2-րդ տեղը: Մրցույթում 185 միավոր է ստացել և հաղթել Մալթայի ներկայացուցիչը, որին ամենաբարձր՝ 12 միավորը տվել է նաև Հայաստանը: