ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արևելաասիական երկրները մտադիր են համատեղ պայքարել ահաբեկչության դեմ

Արևելաասիական երկրները մտադիր են համատեղ պայքարել ահաբեկչության դեմ
23.11.2015 | 11:24

Արևելաասիական երկրների գագաթնաժողովի երկրների առաջնորդները մտադիր են տեղեկատվություն փոխանակելով՝ պայքարել ահաբեկչության դեմ և բռնի ծայրահեղականության դեմ պայքարի հայտարարություն են ընդունել։
Փաստաթուղթը դատապարտում է «ահաբեկչությունն ու բռնի ծայրահեղականությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով, այդ թվում՝ բռնի ծայրահեղության գաղափարախոսության տարածումը և քարոզչությունը։
ԱԵԳ-ի առաջնորդները դատապարտել են «բարբարոսական ահաբեկչական գործողությունները Բամակոյում, Փարիզում, Բեյրութում, Անկարայում, Սինայի թերակղզում ռուսական օդանավի նկատմամբ և ամենուր, որոնք մարտահրավեր են ողջ աշխարհի մարդկությանը»։ Նրանք ընդգծել են ահաբեկչության դեմ համատեղ պայքարելու իրենց վճռականությունը։ Կողմերը պայմանավորվել են ահաբեկչության դեմ գործել տեղեկատվություն փոխանակելով, ջանքերը համատեղելով, հնարավորություններն ավելացնելով, հետազոտությունների արդյունքները, փորձն ու լավագույն պրակտիկան միմյանց փոխանցելով։

Դիտվել է՝ 590

Մեկնաբանություններ