ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Երկրներ, որտեղ ամենաշատն ու ամենաքիչն են վախենում իշխանություններին քննադատել

Երկրներ, որտեղ ամենաշատն ու ամենաքիչն են վախենում իշխանություններին քննադատել
23.11.2015 | 14:58

Ամերիկյան Փյուի հետազոտական կենտրոնը ներկայացրել է այն երկրների վարկանիշային աղյուսակը, որտեղ մարդիկ ամենից շատ ու ամենաքիչն են վախենում քննադատել իշխանություններին: Հետազոտության հիման վրա The Independent-ը ինֆոգրաֆիկա է կազմել: Հետազոտված 38 երկրների շարքում Լիբանանը առաջատարն է` իր իշխանություններին ազատ քննարկելու և քննադատելու հարցում: Երկիրը, որտեղ մարդիկ ազատ չեն զգում իշխանությունների ապօրինությունների դեմ արտահայտվելու հարցում, Թուրքիան է:


Այս կամ այն երկրի հասարակության ազատությունը իշխանություններին քննադատելու հարցում դիտարկված է մամուլի, խոսքի, կրոնի ազատության, գրաքննության ու բաց սեքսուալ նյութերի հարցերով իրենց կարծիքներն արտահայտելու ազատության առումով:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ