Կրեմլում սխալ են համարում ռուսական Су-24 ինքնաթիռը խփելու պատճառով ռուս-թուրքական հարաբերություններում հետևանքների մասին այժմ խոսելը: «Ճիշտ չէր լինի այժմ գնահատական տալը, ենթադրություններ և եզրակացություններ անելը, մինչև չունենանք լիակատար պատկերը»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների հեռանկարներին վերաբերող հարցին: «Այստեղ պետք է զինվել համբերությամբ, սա շատ լուրջ պատահար է, սակայն, կրկին, չունենալով լիարժեք տեղեկատվություն՝ ինչ-որ բան խոսելը սխալ կլիներ»՝ ընդգծել է Կրեմլի խոսնակը: Պեսկովը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատական կտա Су-24-ի կործանմանը: «Մենք հավաստի գիտենք, որ ինքնաթիռը Սիրիայի օդային տարածքում էր, Սիրիայի տարածքի վրա»,- ասել է նա: