ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիան կառավարություն ունի

Թուրքիան կառավարություն ունի
24.11.2015 | 23:02

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հրապարակել է նոր կառավարության կազմը՝ նախագահի հաստատումից հետո: Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ՝ փոխվարչապետ է նշանակվել ֆինանսների նախկին նախարար Մեհմեթ Շիշմեքը, մյուս փոխվարչապետի պաշտոնը պահպանել է Թուղրուլ Թյուրքեշը, Էրդողանի փեսա Բերաթ Ալբայրաքը նշանակվել է էներգետիկայի նախարար, Վոլքան Բոզքըրը՝ ԵՄ գործերով նախարար, Մևլութ Չավուշօղլուն՝ արտգործնախարար:

Դիտվել է՝ 717

Մեկնաբանություններ