Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սու-24-ը Լաթաքիայում կանխարգելիչ հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի օբյեկտներին

Սու-24-ը Լաթաքիայում կանխարգելիչ հարվածներ է հասցրել ԴԱԻՇ-ի օբյեկտներին
24.11.2015 | 23:07

Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռը կատարել է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի անմիջական հանձնարարություն՝ կանխարգելիչ հարվածներ հասցնելով ահաբեկիչներին՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Նրանք ԴԱԻՇ-ի դեմ պայքարի գործողություն են իրականացրել: Հյուսիսային Լաթաքիան լեռնային հատված է, որտեղ կենտրոնացած են գրոհայինները, հիմնականում՝ ծագումով Ռուսաստանի Դաշնությունից։ Այդ իմաստով նրանք կատարել են ահաբեկիչներին ուղղված կանխարգելիչ հարվածների իրենց ուղիղ հանձնարարությունը։ Այդ մարդկանց պետք է անմիջականորեն դասել միջազգային ահաբեկիչների շարքը»,- ասել է Պուտինը Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ի հետ հանդիպմանը։

Դիտվել է՝ 648

Մեկնաբանություններ