ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիական ընդդիմությունը կոչ է արել Օլանդին չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Ֆրանսիական ընդդիմությունը կոչ է արել Օլանդին չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
24.11.2015 | 23:07

Ֆրանսիայի ընդդիմությունը կոչ է արել նախագահ Ֆրանսուա Օլանդին չեղարկել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները՝ հայտնում է Reuters գործակալությունը։ Կոչը հնչեցրել է ֆրանսիական ընդդիմադիր «Հանրապետականներ» կուսակցությունը։
«Կարծում եմ՝ դա խելամիտ դիրքորոշում է»,- ասել է Ազգային ժողովում «Հանրապետականների» պատգամավորական խմբի նախագահ Քրիստիան Ժակոբը կուսակցության ղեկավարության հետ հանդիպումից հետո։ «Հանրապետականները» կարծում են, որ խելամիտ չի լինի ամենաբարձր մակարդակով հետախուզական տվյալներով փոխանակվելը ու դրան զուգահեռ դեպի Ռուսաստան գյուղատնտեսական արտադրանքի արտահանումից հրաժարվելը։

Դիտվել է՝ 599

Մեկնաբանություններ