ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անկարայում անվտանգության խորհրդի նիստ կգումարվի

Անկարայում անվտանգության խորհրդի նիստ կգումարվի
24.11.2015 | 23:08

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ գումարվելու է անվտանգության խորհրդի նիստ՝ քննարկելու տարածաշրջանի վերջին զարգացումները։ Ակնկալվում է, որ նիստին մասնակցելու են Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, նախարարներ և Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը։

Դիտվել է՝ 609

Մեկնաբանություններ