ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեդվեդևը մեղադրել է Թուրքիային ԻՊ-ին պաշտպանելու համար

Մեդվեդևը մեղադրել է Թուրքիային ԻՊ-ին պաշտպանելու համար
25.11.2015 | 15:10

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Անկարան պաշտպանում է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայիններին։ Նրա խոսքով՝ տեղեկությունները վկայում են այդ կազմակերպությունից նավթամթերքի մատակարարման գործում մի շարք թուրք պաշտոնատար անձանց շահագրգռվածության մասին։ «Ռուսական ինքնաթիռը կործանած թուրքական իշխանությունների անխոհեմ հանցավոր գործողությունները հանգեցրել են երեք հետևանքի։ Առաջին հերթին՝ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վտանգավոր սրում, որը չի կարող արդարացվել շահերով, այդ թվում՝ պետական սահմանների պաշտպանությամբ»,- հայտարարել է Մեդվեդևը: Երկրորդ հերթին՝ Թուրքիան ցույց է տվել, որ պաշտպանում է ԻՊ-ին, հավելել է վարչապետը։ «Եվ երրորդ՝ վտանգվել են բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի և Թուրքիայի միջև, այդ թվում՝ տնտեսական ու հումանիտար ոլորտներում»,- ասել է ՌԴ վարչապետը: Նա ընդգծել է, որ հետևանքը կարող է լինել համատեղ նախագծերից հրաժարումը և ռուսական շուկայում թուրքական ընկերությունների դիրքերի կորուստը։

Դիտվել է՝ 598

Մեկնաբանություններ

7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես