Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ՝ տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, թեման եղել է թուրքական օդային տարածքը հատած ռուսական ինքնաթիռը: Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն աջակցում են Թուրքիայի՝ ազգային անվտանգությունը պաշտպանելու իրավունքին: Նախագահներ Էրդողանն ու Օբաման խոսել են նման դեպքերի կրկնությունը կանխելու համար ձեռնարկվելիք քայլերի մասին ու հայտնել, որ համակարծիք են հարկադրված խոցման անհրաժեշտության հարցում, համակարծիք են նաև «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարը շարունակելու հարցում միասնական գործելու առնչությամբ։