ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կրեմլից հայտնել են Թուրքիայի նկատմամբ խիստ միջոցառումներ ձեռնարկելու հնարավորության մասին

Կրեմլից հայտնել են Թուրքիայի նկատմամբ խիստ միջոցառումներ ձեռնարկելու հնարավորության մասին
25.11.2015 | 15:11

Ռուսաստանը պատրաստ է կասեցնել համատեղ բիզնես նախագծերն ու հրաժարվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունից՝ ռուսական օդուժին պատկանող Սու-24-ի խոցման պատճառով՝ գրում է «Коммерсантъ»-ը՝ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներին հղումով։ Նախագահի աշխատակազմից պարբերականին հայտնել են, որ Անկարայի հետ հարաբերությունների վերաբերյալ վճիռը խիստ է լինելու և շատ ոլորտներում լուրջ ազդեցություն է ունենալու ռուս-թուրքական հարաբերությունների վրա: «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը գնահատական կտա «Թուրքական հոսք» նախագծի նպատակահարմարությանը: Բացի այդ, սպառնալիքի տակ կարող է լինել երկու երկրների համաձայնագիրը՝ Թուրքիայում ատոմակայան կառուցելու վերաբերյալ: Այդ գործարքի արժեքը 22 մլրդ դոլար է գնահատվել: Թուրքիան կարող է սահմանափակել ռուսական նավերի մուտքը Բոսֆորի ու Դարդանելի նեղուցներ, որը կազդի Սիրիայի Հմեյմիմ ավիաբազան զինելու վրա: Սակայն համաձայն Մոնտրեի 1936-ի կոնվենցիայի, որը կարգավորում է նեղուցներով անցնելու ռեժիմը, Անկարան այդ քայլին կարող է գնալ, եթե համարի, որ իրեն պատերազմ է սպառնում:
Անգամ այդ դեպքում թեկուզ որոշակի սահմանափակումներով առևտրային նպատակներով նավերը կարող են անցնել: Լիակատար արգելք Թուրքիան կարող է սահմանել միայն այն դեպքում, երբ ինքը ներքաշվի պատերազմի մեջ։

Դիտվել է՝ 643

Մեկնաբանություններ

7674348">Մեզ հետ չես` մեր դեմ ես