Անկարան ջանքեր կգործադրի Մոսկվայի հետ հարաբերությունները բարելավելու համար` չնայած կործանված ռուսական Սու-24-ին՝ ասել է Թուրքիայի ԵՄ գործերով նոր նախարար Վալկան Բոզքըրը: «Մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք: Վստահ եմ, որ Թուրքիան ջանքեր կգործադրի, որ դրանք ավելի լավ լինեն: Ես ցանկանում եմ, որ այդ խնդիրը երկարաժամկետ հեռանկարներով չվնասի ռուս-թուրքական հարաբերություններին: Իհարկե, առաջիկա օրերին այդ բոլոր իրադարձությունները կհետաքննվեն և հայտարարություններ կարվեն»,- հայտարարել է Բոզքըրը: