ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

«Սու-24-ը խոցելը լուրջ միջադեպ է, որը կարող է փլուզել Սիրիայի հարցում մեր հույսերը»

«Սու-24-ը խոցելը լուրջ միջադեպ է, որը կարող է փլուզել Սիրիայի հարցում մեր հույսերը»
25.11.2015 | 15:15

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտահոգություն է հայտնել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 օդանավը խոցելու կապակցությամբ։ Նրա խոսքով՝ տեղի է ունեցել լուրջ միջադեպ, որը կարող է բարդացնել Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում միջազգային ջանքերի գործադրումը և սրել հակամարտությունը։ «Դա կարող է նշանակել, որ մենք ոչ միայն կարող ենք անհաջողություն գրանցել, այլև հույսի պատը, որը մենք կառուցում էինք, փլուզվելու է»,- ասել է Շտայնմայերը DPA գործակալությանը։
Արտգործնախարարը դիմել է Ռուսաստանին և Թուրքիային՝ կոչ անելով գիտակցել իրենց պատասխանատվությունը և անմիջական երկխոսություն վարել։ «Ես հույս ունեմ, որ Մոսկվան և Անկարան ողջախոհ կգտնվեն։ Հիմա շատ բան կախված է երկու կողմերի հետագա արձագանքից»,- ասել է նախարարը:

Դիտվել է՝ 665

Մեկնաբանություններ