ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Су-24-ի մեկ օդաչուն փրկվել է

Су-24-ի մեկ օդաչուն փրկվել է
25.11.2015 | 15:19

Ֆրանսիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Օռլովը հաստատել է, որ Սիրիայի տարածքում թուրքական F-16-ով խփված Су-24М կործանիչի օդաչուներից մեկը գտնվում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերի մոտ: Reuters-ը հաղորդել է, որ Europe 1-ին դեսպանն ասել է. «Օդաչուներից մեկը պարաշյուտով իջնելիս վիրավորվել էր և արդեն գետնի վրա նրան գազանաբար սպանել են ջիհադիստները: Երկրորդը կարողացել է փախչել, նա սիրիական բանակին է հասել»: Օդաչուն տեղափոխվել է Հմեյիմ բազա, որտեղ ռուսական օդատիեզերական ուժերն են: Նոյեմբերի 25-ին լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ հատուկ ջոկատայինները երկու ժամում հատուկ գործողությամբ օդաչուին դուրս են բերել զինյալների թիկունքից:

Դիտվել է՝ 689

Մեկնաբանություններ