Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հուշատախտակներ` Երևանում

Հուշատախտակներ` Երևանում
25.11.2015 | 15:34

Այսօր տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ ավագանին գումարված հերթական նիստում միաձայն քվեարկությամբ հավանություն է տվել հայ անվանի գիտնական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Քյանդարյանի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Բելլա Դարբինյանի և ՀՀ ժողովրդական նկարիչ Անատոլի Պապյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումներին: Նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:

Երևանի ավագանու հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 23-ին:

Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ