ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քերին զսպվածության կոչ է արել Մոսկվային և Անկարային

Քերին զսպվածության կոչ է արել Մոսկվային և Անկարային
26.11.2015 | 12:12

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին կոչ է արել Ռուսաստանին և Թուրքիային երկխոսություն սկսել Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչի կործանումից հետո, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությանը։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Քերին կոչ է արել Մոսկվային և Անկարային թույլ չտալ ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով երկու երկրների հարաբերությունների սրում։ Լավրովը զրույցի ընթացքում «հայտնել է Սիրիայում մարտական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին ռուս-ամերիկյան հուշագրի կոպիտ խախտման մասին»։ Այդ հուշագրում ԱՄՆ-ն «պարտականություն է ստանձնել ապահովել իր գլխավորած կոալիցիայի բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Թուրքիայի կողմից համապատասխան կանոնները հետևելու պատասխանատվությունը»: Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել չորս ֆիզիկական անձանց և վեց ընկերությունների նկատմամբ՝ Բաշար ալ-Ասադի ռեժիմին աջակցելու և սիրիական կառավարության ու «Իսլամական պետություն» խմբավորման միջև նավթային գործարքների իրականացման հարցում օգնության համար:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ