Ռուսաստանը սպասում է, որ Թուրքիան ներողություն կխնդրի երկու օր առաջ թուրք-սիրիական սահմանին Су-24 օդանավը կործանելու համար, կխոստանա պատժել մեղավորներին և կփոխհատուցի վնասը՝ հայտարարել է ՌԴ նախագահը օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ: Պուտինը հավելել է, թե «թուրքական ղեկավարությունը գիտակցաբար փակուղի է մտցնում ռուս-թուրքական հարաբերությունները»: «Մենք բացարձակապես անբացատրելի ենք համարում նրանց դավաճանական հարվածը թիկունքից, ում մեջ տեսնում էինք գործընկերների և դաշնակիցների հակաահաբեկչական պայքարում»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը: Նա ասել է նաև, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի ի հայտ գալը որոշ երկրների անգործության և ահաբեկչությանն ուղղակի սատարելու հետևանք է»։ Պուտինը հույս է հայտնել, որ «լայն միջազգային կոալիցիան կվերածվի հզոր ուժի, որը կաջակցի Սիրիայում ահաբեկչական կառույցների և խմբավորների վրա ուղղված ռուսական օդային գրոհներին»։