ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին հրավիրի դաշինքին անդամակցելու

ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանին հրավիրի դաշինքին անդամակցելու
26.11.2015 | 21:15

1952-ին ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցությունն անհեռատես որոշում էր, և այժմ այդ միությունն ավելի շատ «սատանայի հետ գործարք» է հիշեցնում, գրում է պահպանողական American Thinker էլեկտրոնային պարբերականը։
Հավանաբար վեց տասնամյակ առաջ Թուրքիայի անդամակցումը ՆԱՏՕ-ին իմաստ ուներ, և թուրքերը կարող էին օգնել խորհրդային էքսպանսիային դիմակայելուն, սակայն ժամանակի մեջ Թուրքիան վերածվեց «դժվար երեխայի»: 1974-ին Կիպրոս ներխուժելով՝ նա դաշինքում պառակտում հրահրեց, իսկ 2012-ին կրակ բացեց սիրիական օբյեկտների վրա՝ պատճառաբանելով, թե ավելի վաղ Սիրիայից գնդակոծվել է Թուրքիան: 2000-ականներին երկիրն սկսեց «իսլամիզմի հակում դրսևորել», ինչը պետք է ՆԱՏՕ-ի համար տագնապի ահազանգ լիներ:
Նրանց համար, ովքեր հասկանում են այս պետության դժվար պատմությունը, իսլամիզմին հակումը տեսանելի ու հասկանալի է եղել միշտ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն երկար տարիներ զգուշացնում է իսլամական սպառնալիքի մասին, սակայն Արևմուտքն անտեսում է նախազգուշացումները։
Վերջերս Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երկրներին կոչ արեց միավորվել՝ հանուն «Իսլամական պետության» դեմ պայքարի: Պուտինը նշում է, որ Թուրքիան վաղուց է դարձել ԻՊ-ի դաշնակիցը, քանի որ աջակցում է նրա գործողություններին նավթի վաճառքի հարցում։ Իսկ Պակիստանը, որ ՆԱՏՕ-ի անդամ չէ, տարածաշրջանում «երկդիմի խաղ է խաղում»: Արևմուտքում Պուտինը շատերին հիացմունք է պատճառում, նրա աշխարհաքաղաքական ռազմավարությունը հասկանալի է և հստակ: Ռուսաստանի հետ Արևմուտքն ավելի շատ ընդհանրություններ ունի, քան իսլամական աշխարհի, այդ պատճառով էլ ՆԱՏՕ-ն պետք է վերագնահատի դաշնակիցներին ու Ռուսաստանին հրավիրի դաշինքին անդամակցելու։

Դիտվել է՝ 660

Մեկնաբանություններ