Թուրքիայի նախագահի դեկտեմբերյան այցը Ռուսաստան պաշտոնապես չեղյալ չի հայտարարվել, սակայն օդում են մնացել շատ հարցեր՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Իրավիճակը պարզ չէ։ Պաշտոնապես որևէ չեղարկում դեռ չի եղել, անկասկած է, որ ներկայումս օդում առկախված են շատ հարցեր, որոնք վերաբերում են հանդիպման հնարավորությանը։ Ընդգծում եմ՝ այցը դեռ չեղյալ չի հայտարարվել»։ Էրդողանը պետք է դեկտեմբերին մասնակցի ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստին։