Ռուսաստանը որոշել է 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը՝ ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը գործում էր 2011 թվականից։ Երկու երկրների հարաբերությունները լարվել են Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի կործանումից հետո։ Թուրքիան վստահեցնում է, որ ռուսական ինքնաթիռը հատել է իր օդային տարածքը, Ռուսաստանը հերքում է։