ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ճեպազրույցում հայտնել է, որ Թուրքիայի նախագահն անցյալ շաբաթ երկու անգամ է զանգահարել Վլադիմիր Պուտինին: «Մենք չենք տեսնում թուրքական կողմի` տարրական ներողություն խնդրելու պատրաստակամությունը»՝ մեկնաբանել է Յուրի ՈՒշակովը Էրդողանի զանգերին չպատասխանելու Պուտինի դիրքորոշումը: ՌԴ նապագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ասել էր միայն մեկ հեռախոսազանգի մասին, որը ստացվել էր Սու-24 ինքնաթիռի խոցման միջադեպից 7-8 ժամ անց: