ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպել

Էրդողանը Պուտինին առաջարկել է հանդիպել
28.11.2015 | 13:15

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է հանդիպել: France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում Էրդողանն առաջարկել է հանդիպել նոյեմբերի 30-ին Փարիզում՝ Կլիմայի խնդիրների շուրջ միջազգային կոնֆերանսում: Էրդողանն ասել է, որ առաջարկը փոխանցվել է Պուտինին, սակայն պատասխան չկա:

Դիտվել է՝ 679

Մեկնաբանություններ