Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Սիրիայի կառավարությանը ցուցաբերվող օգնությունը լրջագույն սխալ է: Hurriet-ը մեջբերել է Էրդողանի խոսքը. «Սիրիայի ռեժիմին օգնությունը, որը Սիրիայում սպանել է 380 հազար մարդ, խաղ է կրակի հետ: «Իսլամական պետության» դեմ պայքարի առիթով հարվածներ հասցնել ընդդիմադիր խմբավորումներին, որոնք ունեն միջազգային ճանաչում, խաղ է կրակի հետ»: Նրա խոսքով` օգտագործելով միջադեպը (Սիրիայում ռուսական ինքնաթիռի կործանումը), որում «Թուրքիայի արդարացիությունը ճանաչել է ողջ աշխարհը, որպես մեր քաղաքացիներին տանջելու միջոց, ովքեր գտնվել են ՌԴ-ում ցուցահանդես այցելելու համար, ևս խաղ է կրակի հետ»,- ավելացրել է Էրդողանը: «Անպատասխանատու կերպով հարվածներ հասցնելով տարածաշրջանի (սիրիական) բեռնատարների ուղղությամբ, որոնք կարող էին առևտրի կամ այլ հումանտիար օգնություն հասցնելու նպատակով գտնվել այնտեղ: Մենք սրտանց խորհուրդ ենք տալիս Ռուսաստանին չխաղալ կրակի հետ»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը: